ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հաշվի չի առնի իր հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գովեստի խոսքերը: Այս մասին Թրամփն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:
«Փաստը, որ Վլադիմիր Պուտինն իմ մասին լավ բաներ է ասել, չի նշանակում, որ դա նրան կօգնի բանակցություններում: Դա նրան բոլորովին չի օգնի: Եվ ես շատ շուտով կիմանամ՝ արդյոք լավ հարաբերություններ կունենա՞մ Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը:
Միաժամանակ Թրամփը նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի մյուս երկրների հետ հարաբերությունների նորմալացման: