2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, մայիսի 20-ին առաջին անգամ ներկայանալով ֆրանսիական հետաքննությանը, լռություն Է պահպանում դատարանի դահլիճում, որտեղ կատարվում Է հարցաքննությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

«Հենց սկզբից նա պարզորոշ հասկանալ Է տվել, որ կօգտվի լռելու իր իրավունքից եւ հրաժարվել Է պատասխանել հարցերին»,-Reuters գործակալությանը հայտնել Է ֆրանսիական դատախազության մի աղբյուր: Նույնը հաստատել Է Աբդեսլամի փաստաբան Ֆրանկ Բերթոնը:

 

 

Մայիսի 20-ի առավոտյան Աբդեսլամը հսկողության ներքո տեղափոխվել Է Փարիզի դատարան՝ Բելգիայից արտահանձնվելուց հետո իր առաջին հարցաքննությանը: Ենթադրվում Էր, որ հարցումը կտեւի ամբողջ օրը:

 

 

Աբդեսլամն ապրիլի վերջին Բելգիայից արտահանձնվել Էր Ֆրանսիային, որի քաղաքացին Է նա: Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով, նրան հանձնելու գործողությունն անցկացվել Է գիշերը՝ խիստ գաղտնիության պայմաններում:

 

 

Ծայրահեղականը մարտի 18-ին բռնվել Էր Բրյուսելի արվարձանում: Նրա ձերբակալումից չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում տեղի ունեցան մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 35 մարդ, եւս ավելի քան 300 հոգի վիրավորվեցին: Ինչպես պնդում Է Աբդեսլամի փաստաբանը, Բրյուսելի ահաբեկչության կազմակերպման մասին իր պաշտպանյալը չի իմացել: