Ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, բոլորն էլ ցավ են զգալու։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից որդեգրած հակամենաշնորհային քաղաքականությանը։ 

 

«Ինձ թվում է՝ բոլոր նրանք, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, բոլորն էլ ցավ են զգալու՝ ներառյալ ցանկացած անձ, ով որ, այսպես ասած, իր համար նախընտրելի է ինկուբատորային պայմաններում գործունեություն ծավալելը, և դա ամենևին էլ կապված չէ այսօրվա անունների հետ: Հնարավոր է, որ համակարգի մեջ այնպիսի անկյուններ կան, որտեղ որ ձեզ համար էլ տեսանելի չէ»,-լրագրողի հարցին, թե օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը հակամենաշնորհային քաղաքականությունից ցավ զգալո՞ւ է, նման կերպ պատասխանեց նախարարը։