«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների ձերբակալման փաստին և հակակոռուպցիոն քաղաքականությանը։ Պատգամավորի խոսքով՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ չէ։

 

«Ես ուղղակի ցավով արձանագրում եմ, որ ծանր պատերազմից հետո մեր սպառազինությունը բավարար մակարդակի վրա չգտնվելով, մենք հիմա հաստատում ենք, որ հենց այդ սպառազինության ոլորտում եղել է կոռուպցիա, դրա պատճառով էլ ձերբակալվել է վարչության պետը»,- ասաց Քոքոբելյանը։ 

 

Ըստ Քոքոբելյանի՝ մեկ-երկու ձերբակալություններով հարցի չի լուծվում. «Բայց ցավալի է, որ բանակում կոռուպցիան անդրադառնում է մեր ազգային անվտանգությանը։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները ի վիճակի են պայքարել դրա դեմ»։ 

 

Հիշեցնենք, որ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետներ Դավիթ Աբրահամյանը և Մհեր Պապյանը:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։