Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է: Այդ մասին Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է APA-ն:
«Դա անարդար է, երկակի ստանդարտների ցուցաբերում, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է: Այդ հարցն ունի քաղաքական կողմ:
Նրանք հավանաբար ցանկանում են Թուրքիային ինչ-որ բան հարկադրել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը միայն պատրվակ է, որը մեծ երկրների ձեռքում վերածվել է գործիքի: Ադրբեջանը բախվել է նման իրավիճակի:
Նախորդ տարվա հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունեց անարդար, կեղծիքի վրա հենված բանաձև, ըստ որի՝ Ադրբեջանն իբր խախտում է մարդու իրավունքները: Դա ճիշտ չէ: Ադրբեջանում զարգանոմ է ժողովրդավարությունը»,- հայտարարել է Ալիևը: