Գերմանական Kicker պարբերականը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, եթե վերջինս չցանկանա երկարաձգել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. և հաջորդ ամռանը կիսապաշտպանը հնարավոր է ակումբը լքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև իտալական «Յուվենտուսը»: