armnoc.am Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն է (69 կգ): Վլադիմիրը Երևանից է, ծնվել է 1992 թվականին: Բռնցքամարտն ընտրել է, քանի որ հայրը ևս բռնցքամարտով է զբաղվել: Ինչպես այս սպորտաձևի շատ մարզիկների, այնպես էլ նրա սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է: Վլադիմիրը նպատակասլաց և չհանձնվող անձնավորություն է, բացի այդ, առաջին հայացքից շատ լուրջ տեսք ունեցող մարզիկը սուր հումոր ունի: Մեր նկարահանման ամբողջ ընթացքում չէր դադարում կատակել և բարձր տրամադրություն փոխանցել բոլորիս: Մեր հերոսը սիրում է նաև գրքեր կարդալ:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Թալիսման չեմ տանում հետս՝ խաչս է:
-Ո՞ւմ կուզեիր կողքիդ կամ հանդիսականի շարքերում տեսնել:
-Ռոնալդինիոյին (ծիծաղում է): Հայրիկիս, կցանկանիայի, որ նա կողքիս լիներ:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ռինգից դուրս գալուց հետո առաջինն, ում հանդիպեմ՝ ընկեր Աղամալյանին (խմբ. հավաքականի մարզչին):
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Տոն, քրտնաջան աշխատանք և պայքար:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Լավ մասնակցությամբ: