armnoc.am  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը լողորդ Մոնիկա Վասիլյանն է: Նա ծնվել է 1995 թվականին մայրաքաղաք Երևանում: Լողով զբաղվում է 3 տարեկանից: Վասիլյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հայ լողորդներն այս Օլիմպիական խաղերին մասնակցում են «Սպիտակ քարտ»-ի միջոցով:

Մեր նկարահանումների ընթացքում Մոնիկան առանձնացավ անկեղծությամբ և իր համեստությամբ: Լողի մասին խոսելիս՝ Վասիլյանը շեշտեց, որ ինքն շատ է սիրում ջուրը:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Իրականում ինձ հաջողություն է բերում տատիկս, ով իմ մրցաշարերին միշտ ներկա է եղել: Բայց նաև ունեմ փոքրիկ արջուկ, որը ամենուր հետս է:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Մայրիկիս, տատիկիս և ընկերներիս: Ցավոք, հայրս ամիսներ առաջ մահացավ, բայց ես կցանկանայի նրան էլ այնտեղ տեսնել:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Հաջողություն, իհարկե երազանք և աշխատանք:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Բոլորի;

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ուրախ և անմոռանալի: