Անթերի՝ աշխատանքի մեջ, նվիրյալ` հայրենիքին ու ընտանիքին. սա է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ դոցենտ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Ռիտա Սաղաթելյանի կենսակերպը:
Թեև խնդիրները շատ են, այնուամենայնիվ, Ռիտա Սաղաթելյանը պատրաստ է լինել իր ընտրողի խոսափողը՝ խորհրդարանում: Ընտրվելու դեպքում՝ ամբիոնից առաջնահերթ կհնչի կրթության խնդիրը:
«Ցավոք, ես վերջին շրջանում նկատում եմ միտում, որ մեր լավ ուսանողները լքում են երկիրը, և դրսում են գտնում աշխատանք: Ես կուզենայի, որ իմ ուսանողը իր երկրում գտներ արժանավայել աշխատանք: Խորհրդարան մտնելու իմ որոշումը նաև դրա հետ է կապված: Ես ուզում եմ իմ ուսանողի համար ճանապարհ հարթել դեպի խորհրդարան»- նշում է Ռիտա Սաղաթելյանը:
Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում.