ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 10-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան նկուղից բռնել են շահմար տեսակի օձ (մոտ 0.5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: 

 

Հունիսի 10-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող նորակառույց տան այգում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: