Ապրիլի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակ մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում օձ է նկատվել:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: