ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը' բնակիչները հայտնաբերել են շահմար տեսակի օձ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Հունիսի 20-ին, ժամը 14.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: