Հունիսի 3-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 3-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասի սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: