Հունիսի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Ջրվեժ, Շիրակի մարզի Հողմիկ, Արագածոտնի մարզի Փարպի և Կարին գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 8 շահմար, 2 գյուրզա, 2 լորտու, 2 սահնօձ, 1 իժ և անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: