Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն և գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել են, որ Պիեր Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը չեն հեռանա դորտմունդյան թիմից: Այս մասին հայտարարել է Le Footeur-ի լրագրող Ֆիլիպ Հարմելինգը:
Նշենք, որ դորտմուդցիների կազմը համալրել է Ռաֆայել Հերեյրոն և դարձել թիմի վեցերերոդ նորեկը:
«Բորուսիան» տրանսֆերային գործարքների հարցով հաջողության է հասել' 63 մլն եվրոյով վաճառելով Գյունդողանին և Հումելսին, 60 միլիոնով ձեռք է բերել Մորային, Հերեյրոյին, Դեմբելեին, Բարտրային, Մերինոյին և Ռոդեյին»,- թվիթերյան իրմիկրոբլոգում գրել է Հարմելինգը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դորտմունդցիները պատրաստ են հրաժարվել Մխիթարյանից, ով չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:
Հայաստանի հավաքականի ավագին ցանկանում են ձեռք բերել «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենթուսը»: