Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան: 64 կգ քաշային Տոնի Գալստյանը պարտվեց մոլդովացի բռնցքամարտիկին: 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ Վոլոդյա Մնացականյանին, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին: Աբգարյանն ու Մարությանը դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ: այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ: Երեկ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: