Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 պատվիրակներից միայն մեկը կարողացավ դուրս գալ եզրափակիչ: Արդեն տեղեկացրել էինք, որ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել են բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկան մեր մյուս 2 ներկայացուցիչները: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով մինչ կիսաեզրափակիչ դուրս գալը հիանալի մենամարտեր էր անցկացրել, բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն միավորները շնորհում էին ռուս մարզիկին: Արդյունքում Մադոյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ և վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Նշենք, որ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվեցին Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճեցին Եվրոպայի առանության բրո