Գրոսմայստեր Կարինա Համբարձումովան Մոսկվայի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ նվաճեց բրոնզե մեդալ:
7,5 միավորով Մոսկվայի չեմպիոնուհի դարձավ գրոսմայստեր Դարիա Չարոչկինան:

Միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ Պետերբուրգի կանանց առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց բրոնզե մեդալ:
8,5 միավորով Սանկտ Պետերբուրգի չեմպիոնուհի դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Վիկտորիա Կորչագինան: