Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումից, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ դարձավ Բարաք Օբաման, հայտնում է Hurriyet Daily News-ը:

 

 

«Մենք հույսեր էինք փայփայում, երբ նախագահ դառնալուց հետո Օբաման, որպես իր առաջին արտասահմանյան այցի վայր, ընտրեց Թուրքիան: Դժբախտաբար, մեր սպասելիքները չարդարացան, և վատթարացավ երկու երկրների արտաքին քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը»,- ասել է Էրդողանը:

 

 

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մինչև ինքնաթիռային միջադեպը եղել են բավական բարձր մակարդակի վրա. «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մեր հարաբերությունները կվերականգնվեն»: