Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում ենթարկվել է հարձակման ամբոխի կողմից: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պետք է մասնակցեր PKK-ի կողմից սպանված թուրքական բանակի զինվորների հուղարկավորությանը, սակայն նա չի կարողացել անցնել ամբոխի միջով, քանի որ ամբոխը հարձակվել է նրա վրա և սկսել հարվածներ հասցնել: Ընդդիմադիր առաջնորդին անվտանգության ուժերը կարողացել են դուրս բերել գազազած ամբոխի մեջից :
Թուրքիայում մարտի 31-ի ընտրություններից հետո քաղաքական լարվածություն է, սակայն այն ավելի խորացավ Էրդողանի այն հայտարարությունից հետո, որով նա մեղադրեց ընդդիմադիր ուժին PKK-ի և Ֆեթուհալիստների հետ համագործակցելու մեջ:»