Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքական կառավարությունը որպես զրուցակից հանդես կգա ընթացիկ խաղաղության գործընթացի մեջ, եթե օրենքից դուրս գտնվող Քրդական աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր դնի:
«Անելու ընդամենը մի բան կա. դուք ձեր զենքերը վայր կդնեք, քաղաքական ակտերը կանցկացնեք խորհրդարան: Եթե որևէ միտք կամ ասելիք ունեք, դուք դա կարտահայտեք: Եթե դուք այս ամենն անեք, կգտնեք զրուցակից»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հարավ արևելքում գտնվող քրդական Շիրդ գավառում: