«Ստալի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը: Այս պաշտոնում 36-ամյա մասնագետը փոխարինել է Սերգեյ Շիշչենկոյին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
2015/16 մրցաշրջանի առաջին հատվածում Մելիքյանը գլխավորում էր «Ստալի» պատանեկան թիմը, իսկ 2016 -ի հունվարից աշխատում էր «Ստալի» հիմնական թիմի մարզչական շտաբում: