Դեմոկրատական կուսակցության անդամները հունիսի 15-ին փաստորեն արգելափակել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի աշխատանքը՝ իրենց հանրապետական գործընկերներից պահանջելով հնարավորինս արագ քննարկել օրինագիծը, որն արգելում է զենքի վաճառքն այն անձանց, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության հետ առնչության մեջ: Պալատի նիստը շարունակվում Է արդեն ավելի քան 13 ժամ:

 

Ցերեկը դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ ինքը ելույթ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սենատը չի քննարկի սույն նախաձեռնությունը: Կանոնակարգը նրան թույլ է տալիս ամբիոնը զբաղեցնել այնքան ժամանակ, որքան ինքը հարկավոր կհամարի: «Ես պատրաստ եմ նիստերի դահլիճում գտնվել եւ խոսել այն բանի անհրաժեշտության մասին, որ այս օրենսդիր մարմնի անդամները միավորվեն եւ սահմանափակեն ահաբեկիչների՝ զենք ձեռք բերելու հնարավորությունը»,- ասել է Մերֆին: Նա մտադիր է ելույթ ունենալ «այնքան երկար, որքան որ կկարողանա»:

 

Սենատորին ակտիվորեն օգնում են նրա գործընկերները, որոնք հերթականությամբ խոսք են վերցնում եւ արտահայտվում ատրճանակների եւ հրացանների վաճառքների վերահսկողության հիմախնդրի շուրջը: Այսպիսով, հունիսի 15-ին Սենատում ելույթ են ունեցել արդեն ավելի քան 44 օրենսդիրներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: