ԱՄՆ-ում նոյեմբերի 4-ին տեղի կունենան միջանկյալ ընտրություններ, դրանց արդյունքում Բարաք Օբամայի վարչակազմը կարող Է զրկվել Սենատի նկատմամբ վերահսկողությունից եւ շատ հարցերում կորցնել քաղաքական նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նոյեմբերի 4-ին ընտրվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորներ, 36 սենատորներ, 36 նահանգապետներ, 46 նահանգների օրենսդիր ժողովներ: Ընտրությունները միջանկյալ են կոչվում, որովհետեւ անցկացվում են հերթական նախագահական ժամկետի կեսերին. պետության ղեկավար Բարաք Օբաման իշխանության գլուխ կլինի եւս երկու տարի:
Ներկայացուցիչների պալատում ինտրիգ չկա. կառավարող Դեմոկրատական կուսակցությանն ընդդիմադիր հանրապետականները կպահպանեն իրենց մեծամասնությունը եւ, հավանաբար, նույնիսկ փոքր-ինչ կավելացնեն այն: Գլխավոր ինտրիգը Սենատն Է, որը պետք Է նորանա կազմի գրեթե մեկ երրորդով. 33 սենատորներ կընտրվեն վեցամյա ժամկետով, դրան գումարած Սենատում պետք Է լրացվեն եւս երեք տեղեր, որոնք ազատվել են սենատորների թոշակի անցնելու պատճառով:
Այժմ դեմոկրատները Սենատում վերահսկում են 100 տեղից 55-ը, մեծամասնություն ստանալու համար հանրապետականներին անհրաժեշտ Է նվաճել վեց տեղ: Ըստ որում դեմոկրատները պետք Է իրենց դիրքերը պաշտպանեն 36 նահանգներից 21-ում, ընդ որում այդ նահանգներից յոթում անցյալ նախագահական ընտրություններում հաղթել Է հանրապետական թեկնածուն: