Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ինտերնետի նկատմամբ կառավարության վերհահսկողությունն ուժեղացնող օրենքը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդ օրենքով Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությանը իրավունք է վերապահվում առանց դատարանի որոշման փակել ազգային անվտանգությանը հակասող եւ հասարակական լարվածության առաջացմանը ծառայող ցանկացած ինտերնետային կայք:

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն այդ օրենքն անվանել է ՙՏոպրակի օրենք՚ եւ հայտարարել, որ այն չեղյալ համարելու համար դիմելու է երկրի Սահմանադրական դատարան:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլահ Գյուլենի գաղափարակից ՙգյուլենական համայնքի՚ հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Այդ պատճառով Էրդողանը ժամանակվորապես փակել էր Twitter սոցիալական կայքը Թուրքիայի տարածքում: Էրդողանի այդ քայլը զանգվածային բողոքի ակցիաների պատժառ էր դարձել երկրում եւ հարցականի տակ դրել արտահայտվելու ազատության հետ կապված մարդու իրավունքները: