ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ Է արել բարելավել համաշխարհային հանրակցության պատրաստվածությունը զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) կիրառմամբ հնարավոր ահաբեկչական գործողություններին այն դեպքում, եթե նման գրոհի կանխման միջոցները չգործեն: Ելույթ ունենալով թիվ 1540 բանաձեւի ամփոփմանը նվիրված հանդիպմանը՝ նա նաեւ հայտարարել Է, որ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումից խուսափելու լավագույն միջոցը նման զենքի մեկընդմիշտ ոչնչացումն Է:

 

«Ես մտահոգված եմ ահաբեկիչների կողմից բնակելի կենտրոններում քիմիական, կենսաբանական, ճառագայթաակտիվ կամ միջուկային նյութերի կիրառման՝ աճող վտանգի կապակցությամբ»,- ասել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:

 

Թիվ 1540 բանաձեւը, որն ընդունվել Է 2014 թվականին, պետություններին կոչ Է անում խիստ վերահսկողություն սահմանել զանգվածային ոնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների նկատմամբ եւ թույլ չտալ դրանց արտադրություն, ձեռքբերում եւ փոխադրում ոչ պետական սուբյեկտների կողմից, որոնց թվին են պատկանում ահաբեկիչները:

 

Հունիսի 20-ին ՄԱԿ-ում մեկնարկել են եռօրյա կոնսուլտացիաներ՝ նվիրված փաստաթղթի կատարման համապարփակ ամփոփմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: