Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի ՆԳՆ-ն հետաքննությունների արդյունքում պարզել է, որ ծայրահեղական խմբավորումներն ահաբեկչական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ են տանում: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքը:
«Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խախտել տիրող խաղաղությունը: Այդ մասին են վկայում մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները»,-հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն:
Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունները ճգնաժամից դուրս գալու համար դիմել էին միջազգային հետաքննության օգնությանը:
Հիշեցնենք, որ երեկ Արհմիությունների տանը որոտացած պայթյունի հետևանքով երկու մարդ հիվանդանոցում է հայտնվել՝ ձեռքը կտրված մի տղամարդ և դեռահաս՝ աչքի 3-րդ աստիճանի այրվածքով: