Ուկրաինայի բանակում ոչ մարտական իրավիճակում յուրաքանչյուր 6-րդ կորուստը հարբեցողության հետևանք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Ուրկաինայի զինված ուժերում անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ, սոցիալ-հոգեբանական վարչության ղ եկավար Վիտալի Պոկոտիլոն: «Ոչ մարտական իրավիճակում ցանկացած 6-րդ կորուստ, զինծառանողների մասնակցությամբ ցանկացած 5-րդ ճանապարհատրասպորտային պատահար, հիմնականում խուլիգանության արդյունք են: Զինվորական կարգապահության ցանկացած 5-րդ խախտում և ցանկացած հոգեբանական խանգարում ալկոհոլի չարաշահման արդյունք է»,- հայտարարել է նա:

 

Նշվում է, որ ալկոհոլային խմիչքներ գնում են ինչպես զինծառայողները, այնպես էլ մասնավոր անձինք, ովքեր գնված խմիչքները հասցնում են զինծառայողներին:

 

Սրա հետ կապված՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պահանջել է АТО-ի գոտում սահմանափակել ալկոհոլային խմիչքների վաճառքը: