Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը, Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը:

 

 

Սուլեյմանիե թաղամասում արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված):

 

 

Մարդկային կորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին հայաբնակ Նոր գյուղի հրթիռակոծությունից չորս հայ տղամարդիկ էին մահացել, մեծապես վնավել էին «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքը, նույնանուն վարժարանի դասարանները: