Սիրիայի մայրաքաղաք Զապատանի շրջանում օգոստոսի 10-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Հաբեթ Մանուկ Աբրիկյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Աբրիկյանը ծնվել էր 1993 թվականին:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: