Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը: Այս մասին տեղեկացնում է «Արևելքը»՝ Սիրիայի իր աղբյուրների հղումով:
Սիրիական բանակի զինծառայող Ջորջը մասնակցում էր Դեյր էզ-Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին:
Հիշեցնենք, որ Դեյր էզ-Զորի մեծ մասը շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության տակ:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական զորքը կարողացել է վերագրավել քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված մատուռը, որն ավերվել էր իսլամիստ ահաբեկիչների կողմից: