Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների լույսով եվրոպական պայմանագրերը փոխելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

«Բանավեճն ընթացքում միտումը հստակ Էր՝ պայմանագրի փոփոխություն չի լինի: Դա օրախնդիր հարց չԷ»,-ասել Է նա: «Մենք պարզապես պետք Է կարողանանք աշխատել համաձայնագրերի հետ»,-հավելել Է կանցլերը:

 

«Այսօր կարեւոր բանավեճ Էր, մենք այն կշարունակենք սեպտեմբերին»,-ընդգծել Է Մերկելը:

 

Եվրամիության 27 երկրների ղեկավարները «հիմնարար եւ կառուցողական քննարկումներ» անցկացրեցին Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո Եվրամիության հետագա զարգացման շուրջ, հայտարարել Է Մերկելը:

 

«Մենք քննարկեցինք՝ ինչ Է նշանակում Միացյալ Թագավորության որոշումը մեր աշխատանքի համար, եւ ինչպես ենք մենք գործելու այսուհետեւ: Մենք հիմնարար, լավ ու կառուցողական բանավեճեր ունեցանք»,-ասել Է նա: «Մենք մեկ անգամ եւս ափսոսանք ենք հայտնում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների որոշման կապակցությամբ, բայց մենք նաեւ ընդգծում ենք, որ, բնականաբար, հարգում ենք այն»,-հավելել Է կանցլերը:

 

Մերկելը հայտարարել Է, որ դեռեւս դժվար Է գնահատել Գերմանիայի եւ ԵՄ-ի տնտեսության վրա բրիտանական հանրաքվեի արդյունքների ազդեցության մասշտաբները: «Կարծում եմ, որ ներկայում անկարելի Է չափել ազդեցության աստիճանը»,-ասել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: