Ինչպես արդեն հայտնի է՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը «ՀայԱրտ» համույթի երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին Բաթումիից ավտոբուսով տեղափոխեց Երևան:

 

Միջազգային փառատոնի մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, արդեն վերադարձել են։

 

ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ բավականին ուշացումով է խումբը հասել Երևան: Ծնողներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան 7-ին նավը Սոչիից շարժվել է դեպի Բաթումի, բայց երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, քանի որ երեխան ջրից վախ է ունեցել:

 

Թեպետ նավը մեկ ժամ տևողությամբ ճանապարհ էր անցել, բայց հետ է վերադարձել, երեխային հանձնել հորը և նորից ճանապարհ ընկել: