armnoc.am Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որտեղ առաջին անգամ մասնակցելով դարձել էր մրցաշարի հաղթող:
«Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի նորընծա չեմպիոններին դիմավոելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Բասկետբոլիստներին դիմավորելու և ևս մեկ անգամ շնորհավորելու էին եկել նաև մարզիկների հայաստանաբնակ հարազատները:
Ամիրան Ամիրխանով. Յուրաքանչյուրի հանդիպման ժամանակ մենք խաղում էինք մեր ամբողջ ուժերով: Եվ գիտեինք, որ ամբողջ Հայաստանն է մեզ երկրպագում: Իհարկե, մեր մրցակիցները բավականին ուժեղ էին, բայց մենք առավել ուժեղ էինք:
Զարեհ Զարգարյան. Մեր հաղթանակն աշխարհով մեր տարածված հայերի համար է: Այս հաղթանակը միայն սկիզբն է, և մենք դեռ ցույց կտանք, թե էլ ավել ինչի ենք ունակ:
Անդրե Սպայթ Մկրտչյան. Թեպետ մենք պարտվեցինք մրցաշարի մեկ խաղում, սակայն ընդհանուր առմամբ մենք հաջող հանդես եկանք: Մենք իսկապես լավագույն թիմն ենք: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: