Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին գտնվող կամրջով 500 կին է անցել՝ կոլումբիական Կուկուտա քաղաքից սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վենեսուելական Ուրենյա քաղաքի կանայք հատել են սահմանը տեղական խանութներում սննդամթերքի պակասի պատճառով, որը պայմանավորված է երկրի մասշտաբային տնտեսական ճգնաժամով:
Նշվում է, որ կանայք կոլումբիական քաղաքի խանութներից վերցրել են զուգարանի թուղթ, ալյուր, կարագ և այլ ապրանքներ, որոնք նրանք դժվարությամբ կարող են ձեռք բերել տանը: