Հոմսի մարզպետ Տալալ ալ Բարազին նշել է, որ Լիբանանում գտնվող Սիրիայի 4 հազար քաղաքացիներ հունիսի 3-ի առավոտյան հատել են լիբանանա-սիրիական սահմանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, Լիբանա նի ընդհանուր անվտանգության ծառայությունը Սիրիա մեկնողներին սահմանը հատելու քարտ է հատկացրել, որի վավերականության ժամկետն ավարտվում է 24 ժամից: Լիբանանա-սիրիական սահմանին՝ Յաբուս անցումի մոտ, արդեն խցանում է: Տասնյակ քաղաքացիներ փորձում են սահմանն անցել ոտքով:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ Քուվեյթից 4 ինքնաթռիներ հարյուրավոր գաղթական սիրիացիների տեղափոխել են Սիրիա՝ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով: Սիրիայի Ներքին գործերի նախարարի խոսքով' մոտ 15 միլիոն քաղաքացիներ ընտրելու իրավունք ունեն: «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Հալեպում քաղաքացիները միջին ակտիվություն են ցուցաբերում: Լաթաքիայում ընտրությունները հանգիստ են ընթանում:

 

Սիրիայում հունիսի 3-ի առավտոյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: