Ադրբեջանի ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Խագանի Նասիրովն անհետացել է. արդեն երկու շաբաթ է' նրանից տեղեկություն չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

 

«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի ղեկավար Իլհամ Հուսեյնլին հայտնել է, որ թեպետ իրենք բազմիցս դիմել են ոստիկանությանը, սակայն դեռևս որևէ նոր զարգացում այս գործում չի եղել: «Հաշվի առնելով նմանօրինակ դեպքերի տխուր փորձը'կարելի է ենթադրել, որ Նասիրովը ձերբակալված է»,- ասել է Հուսեյնլին:

 

 

Կոմիտեում ենթադրում են, որ Հուսեյնլիի ձերբակալման պատճառ կարող են լինել երկրի ղեկավարության հասցեին նրա քննադատական ստատուսները, ծաղրանկարներն ու կոլաժները: Նա հատկապես դատապարտում էր Բաքվում «Ֆորմուլա-1» մրցաշարի անցկացումը: