Մեծ Բրիտանիայի կառավարությունը բացասական պատասխան է տվել խնդրագրին, որով պահանջվում էր Եվրամիության կազմից դուրս (Brexit) գալու հարցով երկրորդ հանրաքվե իրականացնել: Որոշումն ընդունվել է անգամ այն դեպքում, երբ հօգուտ նոր հանրաքվեի իրականացման խնդրագիրը ստորագրել էր 4.4 մլն մարդ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը պատասխան է գրել' նշելով, որ ԵՄ կազմից դուրս գալու օգտին հանրաքվեի ժամանակ քվեարկել է 33 մլն մարդ, և պետք է հարգել նրանց կարծիքը: Կառավարությունն առաջիկայում կսկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: «Ինչպես ասել է վարչապետը հունիսի 27-ին Ներկայացուցիչների պալատին արված իր ուղերձում' հանրաքվեն դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն ժողովրդավարական գործընթացներից մեկը»,- ասվում է պաշտոնական նամակում:

 

ԵՄ կազմից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները կազմել են 51.9 տոկոս: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 72 տոկոս: