Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Դևիդ Քեմերոնի կառավարության առաջարկին՝ ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Կողմ է քվեարկել 316 օրենսդիր, դեմ՝ 53-ը: Այնուհետև հանրաքվեի անցկացման հարցը պետք է դրվի լորդերի պալատի դիտարկմանը:

 

Պատգամավորները կողմ են քվեարկել տեքստի ուղղումների ընդունմանը: