Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը: REGNUM-ի փոխանցմամբ՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի' նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հղած հայտնի նամակից, նրանց միջև հեռախոսազրույցից հետո, ինչին հաջորդեց արդեն Սոչիում արտգործնախարարների մակարդակով զրույցը, դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում ընդհանուր իրադրության վրա, և ես հուսով եմ, որ այդ ամենը մեզ կօգնի առավել արդյունավետ փնտրել համատեղ մոտեցումներ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում, որտեղ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»,- ասել է Լավրովը:

 

Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հույս ունի, որ այսուհետ կողմերն ավելի քիչ տարաձայնություններ կունենան: