Հուլիսի 16-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վնասվել է գազատար խողովակը: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի 55 RT 588 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Հ., ուղևոր՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին ու կողաշրջվել. առկա է գազի արտահոսք:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատարի արտահոսքը:

 

Փրկարարներն ուղղել են մեքենան: