Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստավցել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնույթունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 


Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ-Բյուրական հատվածի 10 կմ-ում «ԶԻԼ» մակնիշի 15 ԼՏ 360 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ' Մ. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

 


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Գ.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: