Գլխի հրազենային վնասվածք ստացած Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետի տեղակալ Ջեմիլ Ջանդաշը մահացել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

Հուլիսի 18-ին անհայտ տղամարդը տղամարդ զենքով ներխուժել է պաշտոնիայի աշխատասենյակ և կրակել է նրա վրա: Հաղորդվում էր, որ տուժածը գտնվում է բավական ծանր վիճակում:

 

Կրակողին ձերբակալել են, նրա գործողությունների պատճառը հստակեցվում է: Շրջանի այլ պաշտոնյաները նշել են, որ մինչ այդ Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետի տեղակալին սպառնացել են զենքով և նա այդ մասին ոստիկանությանը հաղորդում է տվել: