armnoc.am  Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Եվրոպայի առաջնության B ենթախմբի երրորդ խաղում մինչև 16 տարեկանների հավաքականը մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Գրեթե բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի ընտրանին հաղթեց 57:47 հաշվով:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 21-ին՝ ուժերը չափելով Ջիբրալթարի թիմի հետ: