armnoc.am  Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

B ենթախմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մոլդովայի թիմն էր: Ազգային թիմը պարտվեց 51:75 հաշվով:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 19-ին՝ մրցելով Ալբանիայի թիմի հետ: