Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը կրկին պարտվեց Եվրոպայի առաջնությունում:

Նիկոսիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական խաղում Հայաստանի թիմը մրցում էր Նորվեգիայի թիմի հետ: Հայկական թիմը պարտվեց բոլոր քառորդներում: Նորվեգիայի ընտրանին հաղթեց 76:52 հաշվով:

Մինչ այս՝ Հայաստանի Մ18 տարեկանների թիմը պարտվել էր նաև Կոսովոյի և Կիպրոսի դեմ խաղերում: