Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լեհաստանի' մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ:

Հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով' 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: