Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի իրականացումից ժամեր առաջ Ռուսաստանը նախազգուշացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպասվելիք դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտնել են Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով իրանական Fars լրատվական գործակալության ու արաբական ԶԼՄ-ներին:
Հայտնի է, որ հետախուզական տվյալները ստացվել են տարածաշրջանում տեղակայված ռուսական զինված ուժերի զորամասերից, որոնց հաջողվել է որսալ բանակային ռադիոհաղորդագրություններ' այդ թվում նաև կոդավորված: Դրանց վերծանումից պարզ է դարձել, որ թուրք զինվորականները պատրաստվում են տապալել կառավարությանը:
Մասնավորապես ռադիոհաղորդագրություններում ասվում էր, որ Էրդողանը գտնվում է Մարմարիս հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում, որի մոտ պետք է ուղարկվեր մի քանի բանակային ուղղաթիռ' նախագահին ձեբակալելու կամ սպանելու համար: Սակայն ուղղաթիռներն ուշացել են, ու Էրդողանը հասցրել է հեռանալ:
Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայի իշխանությունները, ժամեր առաջ տեղեկանալով սպասվելիք իրադարձությունների մասին, կարողացել են տապալել այն: Իսկ ապստամբները, գիտակցելով, որ իրենց ծրագրերն արդեն հայտնի են իշխանություններին, ստիպված են եղել գործողությունը սկսել նախանշված ժամից 6 ժամ շուտ: