ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Այսօր անջատվել է նրա արհեստական շնչառական ապարատը, շնչում է ինքնուրույն, սակայն դեռ վերակենդանացման բաժանմունքում բուժումը շարունակելու անհրաժեշտություն կա»,-ասաց Անահիտ Հայթայանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներինեն հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցելփոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և ՊավելՄանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Արամ Մանուկյանն արդեն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: