Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:
Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ ծանրամարտիկ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ մեր մարզիկը բարձրացրեց 170 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ 174 կգ-ը: Երրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 176 կգ ծանրաձողը: Կարապետյանը այս վարժությունում զբաղեցրեց 2-րդ տեղը:
Առաջին տեղում չինացի մարզիկն է, ով 177 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց: